Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու մեջ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-յան իր միկրոբլոգում թվիթել է սահմանային անցակետերի բացման վերաբերյալ նախօրեին արված իր գրառումը՝ կից հավելելով. «Ստորև ներկայացված թվիթը և արձագանքը դրան ապացուցում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու մեջ»։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը գրել էր, որ Հայաստանն արդեն 3 ամիս է, ինչ սպասում է սահմանային անցակետերի բացման իր առաջարկի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքին։
«Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 հսկիչ անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու համար, և աշխատել տարածաշրջանի համալիր ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ»,-նշել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին նախագիծ։