Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով  (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն