3 մեդալ և թիմային 6-րդ տեղը. ըմբշամարտի Մ23 ԱԱ
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր հավաքականը վաստակել է 70 միավոր: Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը նվաճել էր ոսկե մեդալ (25 միավոր), Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե (20 միավոր) և Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալ (15 միավոր):
77 կգ քաշայինների պայքարում Մալխաս Ամոյանը եզրափակչում 7:2 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն էր կրել Հունգարիայի ներկայացուցչից: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ բրոնզի համար գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուին:
67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Սահակ Հովհաննիսյանը պարտություն էր կրել: Սահակը թիմին բերել էր 10 միավոր: