ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:



Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն