Սուրեն Գրիգորյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մինչև 20 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Գևորգ Ղահրամանյանը, որը գրավեց 5-րդ տեղը:
Սա Հայաստանի 5-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը, 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։
Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:
Աղբյուր` armsport.am