«Շիրակը» նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին»
Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրու քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց «Շիրակի» հետ ու առավելության հասավ 1-0 հաշվով:
Գոլը երկրորդ խաղակեսում խփեց հյուրերի հարձակվող Դավիդ Դավիդյանը: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ընդմիջումից հետո ընդգրկվել էր «Փյունիկի» մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ այս խաղում գործարկվել է Գյումրիի քաղաքային մարզադաշտի նոր լուսավորության համակարգը:
11 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 21 միավորով չորրորդ տեղում է: «Շիրակը» 12 խաղից հետո 8-րդն է՝ 11 միավորով: