Ավարտվել է պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է:
Լուսանկարում՝ պաշտպանության նախարարները Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, DEFEXPO ցուցահանդեսի շրջանակում:
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։: