Եվրամիությունը վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական ոլորտային պատժամիջոցները
Եվրամիությունը կրկին վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական ոլորտային պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհուրդը այսօր որոշում կայացրեց ևս վեց ամսով՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, երկարացնել` Ռուսաստանի տնտեսության ի դեմ ուղղված պատժամիջոցները», – ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատժամիջոցները «մտցվել են 2014-ին ՝ ի պատասխան Ուկրաինայի արրևելքում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»: