Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի միչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ :

Երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 367 կգ արդյունքով հռչակվել է չեմպիոն՝ առանձին վարժություններում ևս նվաճելով երկու փոքր ոսկե մեդալները:

Երկրորդ տեղը գրավել է Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքը, որը պարգևատրման արարողության ժամանակ աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով։ 

Նա նախ իր երկրի դրոշով փորձել է ծածկել Հայաստանի դրոշը, իսկ Հայաստանի օրհներգից հետո չի սեղմել Կարապետյանի ձեռքը, և ստացել է համարժեք պատասխան։ 

Վիճաբանությունը հարթվել է հայ մարզիչների և կազմակերպիչների ջանքերով։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն