Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց չեմպիոն
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Հիշեցնենք, որ Թևանյանը կիսաեզրափակչում 4։3 հաշվով առավելության էր հասել Ճապոնիայի ներկայացուցիչ Ամրակու Ռիոմայի նկատմամբ։