Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, կազմակերպեցին համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:

Համերգը տեղի ունեցավ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մինչ երեկոն ԿԵԱԿ-ն իրականացրեց անմխիթար վիճակում եղած դիլիջանյան տեղանքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ: Դիլիջան էր  տեղափոխել նաև համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ հավուր պատշաճի միջոցառումն իրականացնելու համար։ Իրականացված աշխատանքները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ դիլիջանյան դահլիճը մեկ երեկոյի ընթացքում իսկական զարթոնք ապրեց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն