Հայ ռազմագերիների 13 հոգանոց խմբի դատավարությունը հետաձգվել է
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դեմ շինծու քրեական գործերով դատավարությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին, նախատեսվում են դատաքննության ավարտը և դատախազի ելույթը:
Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: