Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: