Սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 տոկոսով. Վահան Քերոբյան
2022 թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 %֊ով, իսկ 2022 թ. առաջին ինը ամիսներին` 14.1 %-ով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003 թ., երբ արձանագրվել է 14% ՀՆԱ աճ»,- գրել է նախարարը: