Սիմանե պրեֆեկտուրայի իշխանությունները, որոնք տեղակայված են Ճապոնիայի արեւմտյան մասում, հրաման են արձակել մոտ 75000 տեղի բնակչի տարհանման մասին՝ տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրեւների հետեւանքով սողանքների սպառնալիքի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NHK- ն:

Նշվում է, որ Սիմանեի մի շարք շրջաններում մեկ ժամվա ընթացքում շուրջ 100 մմ տեղումներ են գրանցվել:

Հուլիսի 7-ին Սիմանեի իշխանությունները նաեւ հանձնարարական էին տվել հորդառատ անձրեւների պատճառով շուրջ 140.000 տեղի բնակչի տեղահանման մասին:

Հուլիսի 4-ին Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Ատամի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով 10 մարդ էր զոհվել, եւս 18-ն անհայտ կորած են համարվում: Սողանքի երկարությունը մոտ 2 կմ էր, վնասվել էր ավելի քան 130 տուն եւ շենք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն