Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվել է աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:
+109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չի ունեցել նաև Ալբանիայի մրցահարթակում: Երկամարտում Լալայանը գրանցել է 440 կգ արդյունք: