Ես մեր մասով կարող եմ ասել, որ քարոզարշավի հետ կապված ոչ մի բան չենք անում, ամեն ինչ դադարեցված է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը կոչեր են հնչում դուրս գալ փողոց եւ հեռացնել իշխանություններին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուրս գանք փողոց ի՞նչ անենք: Դուրս գանք փողոց, որ թշնամին տեսնի, որ մի հատ էլ Հայաստանի ներսում ներքաղաքական ցնցումներ են, մի հատ էլ Սիսիանով մտնեն միջանցքը կտրեն, ի՞նչ եք անելու: Պետք է զգոնությունը բարձրացնել եւ համախմբվել ընդդեմ արտաքին թշնամուն: Ես երբեք նման իրավիճակներում ներքաղաքական որեւէ օրակարգ չեմ բերում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն