Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «‎Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 1:2 հաշվով պարտվեց «Սլովանին‎»:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեց «‎Փյունիկի» կիսապաշտպան Եվգենի Կոչուկը:

Տանտերերը 84-րդ և 85-րդ րոպեներին երկու գոլ խփեցին՝ ապահովելով 2-1 հաշվով հաղթանակ:

Վերջին տուրում «‎Փյունիկը» նոյեմբերի 3-ին կհյուրընկալի Շվեյցարիայի «‎Բազելին», և հաղթանակի դեպքում կանցնի փլեյ-օֆֆ փուլ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն