ՍԴ-ն հինգերորդ օրն է՝ քննում է չորս քաղաքական ուժերի դիմումը
Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, համանախագահներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Այսօր նիստը կշարունակվի «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով: