Ակնկալում ենք, որ մյուս տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը կարևորեց 2023 թվական հարկերի հավաքագրումը բարելավվող լծակների ուժեղացման և հարկային ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը:

Անդրադառնալով տնտեսական աճի Կենտրոնական բանկի կանխատեսումներին՝ Գալստյանն ասաց. «Տնտեսական աճի հետ կապված վերջին կանխատեսումը, որ արել էինք, դա 12,9 տոկոս տնտեսկան աճն էր այս տարվա համար: Մեր կանախտեսումների համաձայն՝ մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի մի փոքր ցածր, քան կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է։ Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում»,- ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ ոչ միայն իրենք, այլև միջազգային փորձագետները ևս կարծում են, որ ստեղծված իրավիճակում միակ արդյունավետ քաղաքականությունը դա թե՛ հարկաբյուջետային, թե՛ դրամավարկային քաղաքականությունների զուսպ լինելն ու կոորդինացումն է, քանի որ այն մարտահրավերը, որը գնաճի տեսքով կա աշխարհում, բացառապես մի իշխանության միջոցներով հաղթահարելը գրեթե անհնար է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն