Հայաստանի շախմատիստները հաղթական մեկնարկ են ունեցել Սոչիում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայկ Մ. Մարտիրոսյանը 1/128 եզրափակիչի առաջին դասական պարտիայում սպիտակներով 32 քայլում հաղթել է զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով 45 քայլում պարտության է մատնել ալժիրցի Բիլել Բելահսենեի, Շանթ Սարգսյանը սեւերով 55-րդ քայլում առավելության է հասել վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսի նկատմամբ։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակիչում մրցում է  պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։ Առաջին դասական պարտիայում Դանիելյանը սեւերով հաղթանակ տարավ 55 քայլում։

Հուլիսի 13-ին կանցակցվեն պատասխան պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք Վահապ Սանալի եւ ավստրալացի Բոբի Չենգի դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։ Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 15-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն