Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը. ՀՀՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
«Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ: