Երեւանի ավագանին այսօր՝ հուլիսի 13-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում 9 հարց է, որը ներկայացնում ենք ստորեւ.

1) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:

2) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

4) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

5) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

6) Երևան համայնքի սեփականություն համարվող Արշակունյաց պողոտա հ.54/2 շենքի հ.42 բնակարանն անհատույց օտարելու մասին:

7) Երևան համայնքի սեփականություն համարվող Եղ. Թադևոսյան փողոցի հ.3 շենքի հ.8 բնակարանն անհատույց օտարելու մասին:

8) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N315-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

9) Երևանի ավագանու 2021 թվականի հունիսի 22-ի N404-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն