Հանդիպումն օգտակար էր․ Սոչիում ավարտվել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպումն ավարտվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո նրանց հաջողվել է համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ, սակայն վերջնական հայտարարության տեքստից որոշ բաներ պետք էր հանել, որոնք նախապես մշակված էին մասնագետների մակարդակով։
«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա լավ պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար։ Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ և՛ ընթացիկ իրադարձությունները, և՛ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այսօրվա քննարկումը հուշում է, որ մենք կարող ենք պայմանավորվել բոլոր երկրների ապագայի վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը։