Իրանը պատրաստ է ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի բանտարկյալների դիմաց
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց ազատ արձակել ամերիկացի բանտարկյալներին, հաղորդում է ТАСС-ը: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ այնտեղ բանտարկված իր քաղաքացիների հարցի շուրջ: Նա չի մանրամասնել, թե ինչ ձևով են վարվում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանն ընդունել է բանաձև, որն արգելում է ցանկացած բանակցություն ԱՄՆ-ի հետ: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել էր, որ Իրանը գերիների փոխանակման հարցում ուղղակի երկխոսություն չի վարում Վաշինգտոնի հետ: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատելու ամերիկացիների պատրաստակամության մասին Թեհրանը ԱՄՆ-ից հաղորդագրություններ է ստացել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը: