Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներն ազատ են արձակվել
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացի բարձրացել էր Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և բարձր երաժշտության տակ պարել խաչի շուրջ, գրում է ermenihaber-ը:
Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել խիստ քննադատության, ինչի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել էր հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած քաղաքացիներին:
Սակայն ձերբակալությունից շատ չանցած՝ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո երեքին էլ ազատ է արձակել: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել է Էրդողանը։