«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը։

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված է, խախտում է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում է նրանց ազգային շահերին»,- նշված է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «ցանկացած օտարերկյա զորեքրի եւ ցանկացած պատրվակով մնալն Աֆղանստանի տարածքում դիտում է որպես օկուպացում եւ կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվելու այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջեւ»: «Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումը,- ասված է հայտարարության մեջ,- ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»: Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին եւ ընդունում նման չմտածված որոշումներ»: Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում պահպանելու իր զորակազմն այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից՝ հետո ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում՝:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է Աֆղանստանում գործողությունը վերջացնելու մասին: Սպիտակ տանը հույս ունեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որն սկսվել է մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցյալ շաբաթ հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 90 տոկոսով ավարտել են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն