Մադուրոն հայտարարել է, որ վերջերս իր նկատմամբ երկու մահափորձ է կատարվել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վերջերս իր նկատմամբ երկու մահափորձ է արվել:
«Նրանք ինձ վրա հարձակում էին նախապատրաստում հունիսի 24-ին Կարաբոբոյի (ճակատամարտի) քսանամյակի տոնակատարության ժամանակ, հերթական հարձակում՝ դրոնների կիրառմամբ, մենք կանխեցինք այն, չեզոքացրեցինք: Ես սա ասում եմ առաջին անգամ, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է»,- ասել է պետության ղեկավարը:
«Մահափորձը նախատեսված էր հուլիսի 5-ին՝ շքերթի ժամանակ»,- հավելել է Մադուրոն: Այս օրը նշվում է Վենեսուելայի անկախության հռչակագրի ստորագրման օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վենեսուելայի նախագահի դեմ դրոնների միջոցով մահափորձ իրականացվել էր 2018-ի օգոստոսին: Պայթուցիկ նյութերով մի քանի դրան մոտեցել էր ամբիոնին, որտեղ գտնվում էր Մադուրոն շքերթի ժամանակ: Վիրավորվել էր մի քանի մի քանի թիկնապահ, պետության ղեկավարը չէր տուժել: