Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2023 թվականի Պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հաջորդ տարի նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները հասցնել մինչև 1.2 տրիլիոն դրամի, նախորդ տարի դա կազմել էր 933 միլիարդ դրամ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարի գնահատմամբ՝ գյուղատնտեսության առաջնային արտադրանքն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 11-13 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ագրոարդյունաբերական համակարգը կազմում է ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը։ «Հատկանշական է, որ Հայաստանում զբաղվածության մոտ 22 տոկոսը գյուղատնտեսությունում է»,- ասել է Քերոբյանը։

Ինչո՞ւ գյուղոլորտում արտադրողականությունը չի բարձրանում, ոլորտն էլ աճի փոխարեն անկում է  գրանցում․ խորհրդարանականները հարցի պատասխանը փորձում էին ստանալ էկոնոմիկայի նախարարից։ Պարզվեց՝ ոլորտում ոչ թե անկում է, այլ՝ աճ․ Վիճակագրական կոմիետի տվյալներով՝ այս տարվա ինն ամսում ոլորտում անկումը 0․7 տոկոս է եղել։ Տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով։ Նախարար Վահան Քերոբյանն ընդգծում է՝  միայն գյուղմթերքի արտահանումն այս տարվա  9 ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն դոլար․

«Թե մեր, թե ֆինանսական բազմաթիվ գործընկերների գնահատմամբ, գյուղատնտեսությունը ՀՀ–ում թե նվազել է, այլ աճել ։ Դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան․ օրինակ՝ գյուղմթերքի արտահանումը, որը այս տարի հասել է 2028 թվականի պլանին։ Ամեն ինչ խոսում է նրա մասին, որ գյուղատնտեսությունը կտրուկ աճել է, ոչ թե նվազել»։

ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն արձանագրում է՝ ոլորտին հատակցումները շարունակվում են, սակայն արդյունքները ակնհայտ չեն․

«Եթե խոսենք գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների ֆինանսավորման մասին, ապա տեսնում ենք, որ թվերը փոխվում են, բայց միայն այդքանը։ Օրինակ՝ այսքան  սուբյեկտ ենք ֆիանսավորել, բայց, թե դա ինչ արդյունք է ունեցել, տնտեսական ինչ  էֆեկտ է  ունեցել, արդյունավեության մասին որևէ գնահատական չենք կարող ունենալ։ Ապահովագրվող տարածքներ՝  2300–10 հազար հա, գումարները ավելացել են, տեսական դատողությամբ կարող ենք ասել, որ եթե տարածքները  ապահովագրվում են,  ապա արդյունք կլինի։ Բայց չկա ցուցանիշ, թ ե մեր արած գործողությունները, ծախսած գործողությունները որքանով են բարձրացրել գյուղատնտեսության   արդյունավետությունը»։

Պարզվում է՝ «Գյուղատնտեսության մասին»  օրենքի բացակայությունն է խանգարում  արդյունավետության գնահատամանը։ Մինչ այդ, 202 3թվականին կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում, ո րը հնարավորություն կտա ճշգրտել տվյալները։ Բայց սա բավարար չէ․

«Օրենքի ընդունումն է, որը մեզ թույլ կտա գյուղատնտեսութան մեջ վիճակագրություն ունենալ»։ 

Ինտենսիվ  այգեգործության, խաղողագործության ոլորտներում արդյունքները մեկ տարվա ընթացքում ակնհայտ լինել չեն կարող, արձանագրում է  Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝  տարաձայնություններ կան նաև Գինեգործության հիմնադրամի հետ ։

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյան․

«Մենք կարծում ենք, որ գինեգործության ոլորտը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի, դեռևս չենք կարողացել մեր գործընկերներին համոզել։ Հիմնադրամի ֆինանսավորումը տարիների ընթացքում աճել է, բայց վերջին երկու-երեք տարիներին՝ նվազել։ Եթե մենք համարում ենք, որ այս հիմնադրամն օգուտ է տալիս, պետք է, ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման նվազումը, կամ՝ եթե գտնում ենք, որ պետք չէ, ինչո՞ւ ենք այս հիմնադրամը պահում»։

Նախարարը հստակեցրեց՝ անցյալ  տարի պատրաստել են գինեգործության ռազմավարության 10-ամյա նախագիծ, որը ներկայացրել են նաև հիմանդրամին, հնչել են տարբեր կարծիքներ, բայց ռազմավարությունը չի ընդունվել որպես աշխատանքային փաստաթուղթ։Այդ ռազմավարությամբ պլանավորվում էր գինու արտադրությունը տասը տարի հետո հասցնել այսօրվա մոտ 12 միլիոն լիտրից մինչև 67 միլիոն լիտրի, ու 10 տարվա ընթացքում համախառն արտադրանքի ծավալը հասցնել 1,4 մ միլիարդ դոլարի։ 10 տարվա ընթացքում աջակցությունը, որ պետք է տրվեր ոլորտին, կկազմեր մոտ 65-70 միլիոն դոլար։

Ֆինանսների նախարար Տիգան Խաչատրյան. «Անհամաձայնությունը չի կայանում նրանում, որ պետք է չաջակցել, հակառակը, կարծում են՝ պետք է աջակցել Խաղողագործությունը գինեգործության նպատակներով աջակցվում է նաև այլ ծրագրերով, ոչ միայն գինու հիմնադրամի միջոցով, օրինակ ինտենսիվ այգիների ծրագրով, որտեղ կա խաղողի նորատունկ այգիների համար պետական աջակցության բաղադրիչ»։

Ու չնայած ֆիանսնավորման ավելացմանը, ոլորտում դեռ խնդիրները շարունակական են։ Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ գյուղատնտեսության առաջնային արտադրանքն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 11-13 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ագրոարդյունաբերական համակարգը կազմում է ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը։  Հայաստանում զբաղվածության մոտ 22 տոկոսը գյուղատնտեսությունում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն