Հայիթիում մինչև տարեվերջ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն, ինչպես և նախատեսվում էր օրեր առաջ իր նստավայրում սպանված նախագահ Ժովենել Մոյիզի օրոք:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը Ժամանակավոր ընտրական խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը: Վերջինս վճռականություն է հայտնել ավարտին հասցնելու բոլոր նախագծերը, որոնց իրագործումն սկսվել է Մոյիզի օրոք: Դա վերաբերում է նաև սեպտեմբերի 26-ին նշանակված ընտրություններին:

Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ անհայտ անձինք ներխուժել են վերջինիս նստավայր և սպանել նրան ու վիրավորել կնոջը: Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել: Հետաքննության շրջանակում ձերբակալվել են արտասահմանցի վարձկաններ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն