ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։