44-օրյա պատերազմից հետո հաշմանդամ է ճանաչվել է 1034 մասնակից։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«44-օրյա պատերազմից հետո 1498 մասնակցի սահմանվել է հաշմանդամության խումբ։ Իրականացված 915 վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամ է համարվում 1034 մասնակից։ Նրանց 113-ն ունեն հաշմանդամության առաջին, 153-ը՝ երկրորդ եւ 768-ը՝ երրորդ կարգ»,- նշել են նախարարությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն