Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն տեղանքի քարտեզ է հրապարակել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ հրապարակելով տեղանքի մանրամասն քարտեզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն քարտեզի լուսանկարին կից հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»։