Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա
Հուլիսի 13-ին, ժամը 20:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և «Opel Astra G» (վարորդ՝ Թ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի վրայից։