Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարին
Սաուդյան ավիացիան հարվածներ է հասցրել մայրաքաղաք Սանայի նախագահական համալիրի տարածքում գտնվող հութի ապստամբների ռազմական ճամբարին, РИА Новости-ին հայտնել է Եմենի իշխանությունների աղբյուրը։
«Սաուդյան ավիացիան հարվածներ է հասցրել Սանայի հարավում գտնվող նախագահական համալիրի տարածքում տեղակայված «Ան-Նահդայն» ռազմական ճամբարին», – ասել է նա։
Հութիների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտնել է, որ թագավորության հարավում գտնվող Խամիս Մուշայթ և Ջիզան քաղաքների երկնքում որսացել է Եմենից արձակված երկու բալիստիկ հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































