Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ևմբշամաչտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները կստանան դրամական մրցանակներ: Լավագույն եռյակներում ընդգրկված է Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի ըմբաշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար:

զատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատար, Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին կպարգևատրվի 5000 դոլարով, Արսեն Հարությունյանը երկրորդ տեղում է ու կստանա 3000 դոլար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն