«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աննախադեպ չեմպիոնության համար կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ: Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:

Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ:

2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին:

Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն