Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը 8 ամսից պետք է զորացրվեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։
Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։
Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: