ՊՆ-ն հրապարակել է այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի անունը
ՊՆ-ն հրապարակել է այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի անունը:
Նա 38-ամյա շարքային է:
«Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: