Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Երևան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սպասվում է, որ կքննարկվեն ռազմաքաղաքական իրադրությունը, կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին աջակցության համատեղ միջոցառումները:

Հիշեցնենք՝ երեկ անցկացվել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ այսօր՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն