Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունն ավարտող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին պարգևատրել է ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո նշանով։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Զասին գլխավոր քարտուղարի պաշտոնում եռամյա աշխատանքի համար։ Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել այդ պատվին արժանացնելու համար։

«Այդ 3 տարիներն իրականում շատ բարդ էին և՛ մեզ, և՛ մեր կազմակերպության համար, բայց մենք էական բացթողումներ թույլ չտվեցինք, այլ հակառակը` կոփվեցինք ու որոշ քայլեր առաջ արեցինք»,– ասել է Զասը։

Հունվարին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն