Նիկոլ Փաշինյանը մեզ դարձնում է ահաբեկիչների ընկեր-դաշնակից

Հիշու՞մ եք, որ Հայաստանը առաջիններից մեկն էր շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին` «ընտրվելու» կապակցությամբ։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ այդպես Հայաստանի համար ավելի լավ է։

Ստացա՞նք։ Գո՞հ ենք... Իսկ այսօր Փաշինյանը արեց նույն սխալը` բայց ավելի խորը։

Ռուսաստանյան բանակը այսօր ամենամեծ ու ամենաաննախադեպ հրթիռային հարվածն է հասցրել Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ոչ թե բանակին, այլ սովորական ահաբեկչի պես` բնակչությանը էլեկտրաէներգիա, գազ ու ջեռուցում մատակարարող հանգույցներին։ 

Այդ նույն ժամերին 40 միլիոն ուկրաինացուն ցրտահարել փորձող Վլադիմիր Պուտինը գտնվում է Երևանում, հյուրնկալվում է Նիկոլ Փաշինյանի կողմից և արժանանում ջերմ-ընկերական ընդունելության։

Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ այդպես մեր ազգային շահն է առաջ տանում` առանց հասկանալու, որ պարզապես Պուտինի նկատմամբ համաշխարհային ատելությունից մեզ էլ է փայ բերում... Դրանից բխող հետևանքներով։

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը փորձում է Վլադիմիր Պուտինի հետ ժպտալով հասնել վերջինիս բարյացակամությանը, ամբողջ աշխարհը սկսում է մեզ նայել որպես ահաբեկիչներին աջակցող-դաշնակցող պետություն։

Եվ ո՞վ մեզ կօգնի, եթե Ադրբեջանը նորից հարձակվի։ ՀԱՊԿ-ը, արդեն պարզ է, որ չի օգնի։ Արևմուտքն էլ, վախենամ, ահաբեկիչների հետ դաշնակցային-ընկերական հարաբերություններ կառուցողների համբավ ձեռք բերողներիս էլ չուզենա օգնել։

Եվ դրա համար ես ուրախ եմ, որ այսօր հազարից ավել մարդ դուրս եկավ ցույցի, որ ցույց տա, որ Հայաստանում բոլորը չեն, որ փորձում են ահաբեկիչների հետ ընկերություն անեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն