ՔՊ-ն Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է ԿԲ նախագահի պաշտոնում
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Նշենք, որ Մ. Գալստյանը ԿԲ նախագահն է 2020 թվականից։
Մ.Գալստյանը նշեց, որ երբ 2020 թվականին ապրիլի ելույթ էր ունենում այս ամբիոնից որպես ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, ասել էր՝ շրջապատող աշխարհը դառնում է առավել անորոշ և մարտահրավերներով լի։
«Ինչպես պնդում էի՝ այն ժականակ ստեղծված իրավիճակը ոչ թե մասնավոր դեպք էր, այլ համաշխարհային տնտեսության մեջ հիմնովին նոր, առավել բարդ, ցնցումներով լի պարբերաշրջանի սկիզբ։ Ցավոք, վերջին տարիների զարգացումները հաստատեցին իմ դիտարկումները։
Միաժամանակ կառուցվածքային փոփոխությունները՝ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց մինչև բնակչության ծերացում, կլիմայի փոփոխություն, էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարի շուրջ անորոշոությունները։ Այս գործոնների համակացված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն անորոշ»,- ասաց Մ. Գալստյանը։
Նա նշեց, որ կառավարության գործընկերի հետ ներդրված համատեղ ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա։
«Թեև մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ապահովել գների կայունությունը, մենք գիտացում ենք, որ անորոշ և արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում»,- ասաց ԿԲ նախագահը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































