Որ ոլորտներն են ապահովել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.5 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
• Շինարարություն` 14.4 տոկոս
• Արդյունաբերություն` 9.9 տոկոս
• Ծառայություններ՝ 27.9 տոկոս
• Առևտրի շրջանառություն՝ 15.5 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 66.4 տոկոս, այդ թվում՝
• Արտահանում՝ 71.2 տոկոս
• Ներմուծում` 63.5 տոկոս: