ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Ուելսին։ Ուելսի հավաքականի դարպասապահ Ուեյն Հենեսին հեռացվեց դաշտից 86-րդ րոպեին։

90+8-րդ րոպեին Իրանի հավաքականի կազմում հաշիվը բացեց Ռուզբեh Չեշմին։ Մրցավարի կողմից ավելացրած 12-րդ րոպեին Իրանի երկրորդ գոլը խփեց Ռամին Ռեզայանը։

Իրանը 3 միավոր վաստակեց և շրջանցեց Ուելսին, որը 1 միավոր ունի։ Այսօր՝ 23։00-ին, B խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն