Նախագահը դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Սամվել Յուզբաշյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Նոնա Գալստյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-353 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել ՅՈւԶԲԱՇՅԱՆԻՆ նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-352 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։