Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը դուրս եկան երկրորդ փուլ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ փուլ դուրս եկան նաեւ Հայկ․ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը։
1/128 եզրափակիչի թայ-բրեյքում Հայկ Մ. Մարտիրոսյանը արագ խաղի երկու պարտիայում էլ պարտության մատնեց զամբիացի Չիտումբո Մվալիին եւ 1/64 եզրափակիչում կմրցի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ։
Հովհաննես Գաբուզյանն ալժիրցի Բիլել Բելահսենեի հետ թայ-բրեյքում նույնպես հաղթեց 2։0 հաշվով։ Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինը։
Ավելի վաղ Շանթ Սարգսյանը 1/128 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին։ Երկու դասական պարտիաներում էլ հաղթել էր հայ գրոսմայստերը։ 1/64 եզրափակիչում Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։
Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք եւ ավստրալացի Բոբի Չենգը, որը պայքարից դուրս է թողել Վահապ Սանալին։
Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա հնդիկ Պրագնանադհա Ռ–ի հետ, որն ուժեղ էր ֆիլիպինցի Պաուլո Բերսամինայից։
Երկրորդ շրջան են դուրս եկել նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերներ Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը դուրս եկավ 1/64 եզրափակիչ՝ երկու դասական պարտիաներում էլ պարտության մատնելով պարագվայցի Գաբրիելա Վարգասին։ Երկրորդ շրջանում Դանիելյանի մրցակիցը կլինի ռումինացի Իրինա Բուլմագան, որն առաջին շրջանում ազատ էր։
Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 15-ին։