Բրազիլիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում համարվում է ամենահավանականը մյուս բոլոր տարբերակների համեմատ, հայտնում է Gracenote վերլուծական գործակալությունը:

Gracenote-ի փորձագետներն առանձնացրել են այն 5 զույգերը, որոնք ունեն դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու ամենամեծ հավանականությունը: Հատկանշական է, որ 5 զույգից 4-ում նշված է Բրազիլիան, 2-ում՝ Ֆրանսիան։

5,7% – Բրազիլիա – Ֆրանսիա

3,8% – Բրազիլիա – Բելգիա

3,4% – Արգենտինա – Ֆրանսիա

3,4% – Բրազիլիա – Պորտուգալիա

3,2% – Բրազիլիա – Անգլիա

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն