Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միանգամայն համակարծիք էին, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիան Սմիթը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հարավային Կովկասում Ռուսաստանի սպառնալիքի ներկա մակարդակը, և Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված՝ այն աճո՞ւմ է, թե՞ նվազում:
«Մենք ցանկանում ենք գտնել ուղիներ՝ ուժեղացնելու մեր աջակցությունն այս երկրներին՝ այն առումով, թե ինչ ազդեցություն է ունենում Ուկրաինայում պատերազմը նրանց վրա, ինչպես նաև ուղիներ փնտրել՝ զարգացնելու այդ կարևոր գործընկերությունը»,- նշել է պաշտոնյան:
ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումն ընթանում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-30-ը: