ԱԱ 2022-ի խմբային փուլի երրորդ տուրում Էկվադորի հավաքականին հաղթելուց հետո Սենեգալի հավաքականի ավագ Կալիդու Կուլիբալին նշել է, որ թիմն այդ հաղթանակը նվիրել է ուղիղ երկու տարի առաջ կյանքից հեռացած սենեգալյան ֆուտբոլի լեգենդ Պապա Բուբա Դիոպի հիշատակին։ Դիոպը Սենեգալի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակն է։

«Կարծում եմ, որ առաջին խաղից հետո շատերը չէին հավատում մեզ, բայց մենք վստահ էինք մեր ուժերի վրա։ Հիանալի հանդիպում անցկացրինք հիանալի թիմի դեմ, որը լավ էր պայքարում: Սենեգալցիների համար հատուկ օր էր։ Մեր առաջին գոլը Պապա Բուբա Դիոպի հիշատակին էր: Այսօր նրա մահվան տարելիցն է։ Մենք շատ էինք ուզում այսօր ինչ-որ մեծ բան անել նրա համար: Նա մեր մանկությունն էր, նա ամեն ինչ էր սենեգալյան ֆուտբոլի համար: Սա մեծ կորուստ էր մեզ համար։ Նրան է նվիրված այսօրվա հաղթանակը։ Մեծ պատիվ է նրա համարն իմ թևկապին ունենալը»,- ասել է Կուլիբալին beIN Sports-ի հետ զրույցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն